1664 դիտում
09:48 13-11-2019
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:
ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երևան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն:Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:
«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, պարզել է, որ ՌԴ հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունում,Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում՝ կապված անցակետի հերթերի ու դժգոհությունների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
14:38 18-01-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին
2893 դիտում
19:49 19-01-2018
Տրանսպորտի նախարարն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին
5120 դիտում
13:26 12-02-2020
Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»