Մաքսատան ղեկավարի և նրա տեղակալի հեռախոսները գաղտնալսել են ու հեռացրել աշխատանքից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր և համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, և Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:
Պատճառը պետի և տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգևավճարներ ստանում: Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]