211652_close_icon
views-count6147 դիտում article-date 09:21 07-07-2015

ԱԱԾ-ն բավական երկար ժամանակ գաղտնալսել է Արա Բուդաղյանի և մյուսների հեռախոսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը: Այնուհետև թերթը շարունակում է. «Մեր տեղեկություններով, նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ»: Թերթը հիշեցնում է, որ Հենրիկ Ավագյանից բացի, այս գործով կալանավորվել են նաեւ Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը: Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ: «Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում: Մեր տեղեկություններով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, եւ հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են», հավելել է թերթը: Մանրամասները՝ այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր