20-ամյա ամերիկացի մարմնամարզուհին զուգափայտերից ընկնելով, մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20-ամյա ամերիկացի մարմնամարզուհի Մելանի Քոուլմենը զոհվել է մարզման ժամանակ զուգափայտերից ընկնելու պատճառով: Նա չի կարողացել բռնվել մարզաձողից, ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել:
Ողվերդական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: Քոուլմենին շտապ տեղափոխել են Քոնեքթիքութ նահանգի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար: Սակայն նոյեմբերի 11-ին մարզուհին մահացել է:
Քոուլմենը սովորում էր Հարավային Քոնեքթիքութի համալսարանում և մասնակցում ԱՄՆ-ի պետական ծրագրում՝ օլիմպիական մարզիկների պատրաստման գծով: