1410 դիտում
21:59 12-11-2019
ՀՌՀ-ն շնորհակալություն է հայտնել Ռումինիային` երկրում հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի օր հռչակելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ-Ռուսական համալսարանի Ֆադեյ Սարգսյանի անվան լսարանում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ հանդիսավոր միջոցառում:
«Սա յուրահատուկ շնորհակալության առիթ է, և մենք մեր համալսարանով ուզում ենք սրտանց շնորհակալություն հայտնել Ռումինիայի ժողովրդին, երկրին և պետությանն այդ որոշումը կայացնելու համար»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Միջոցառումը կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:
Իր հերթին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել Հայ-Ռուսական համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար և իր ելույթում թվարկել հայ-ռումինական հարաբերությունների կարևոր հանգրվանները, ինչպես նաև 1992թ.-ից ի վեր երկկողմ հարաբերություններում գրանցված հաջողությունները:
Միջոցառման ընթացքում տեսակապով հանդիսության մասնակիցներին իր խոսքն է հղել նաև Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Համոզված եմ, որ այս միջոցառումը, որը նվիրված է Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագծի ընդունմանը, կնպաստի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը: Պետք է նշեմ, որ այդ օրինագիծը նախաձեռնել են Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը»,- շեշտել է նա:
Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Իսկ սեպտեմբերի 24-ին վերոնշյալ օրինագիծը միաձայն ընդունել է նաև Ռումինիայի Պատգամավորների պալատը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
23:25 16-10-2019
Ռումինիայոմ բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես
Այս բաժնից
505 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
481 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ