2798 դիտում
09:13 12-11-2019
Լավրովի սենսացիոն հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաև շեշտեց.
«ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»:
Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց․ «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է և, որ ամենակարևորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:
Համանախագահող մյուս երկրի՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը Երևանում երեկ, ըստ էության, ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը:
Սա, թերևս, սենսացիոն հայտարարություն է: Լավրովն ինքը չմանրամասնեց, թե Հայաստանի որ ղեկավարին է ակնարկում: Արցախից, սակայն, պնդում են՝ այս թեման Ադրբեջանն է շահարկում և հենց Ադրբեջանն է ցանկանում , որ Արցախը չվերադառնա բանակցային սեղանին: Պատասխանելով «ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ում նկատի ուներ Լավրովը` Արցախի նախագահի խորհրդականն ասաց.
«Գիտեք, ես չգիտեմ` ում է ակնարկում: Բայց պետք է հստակ ասել, որ դա Ադրբեջանի քմահաճույքն է եղել` անկախ ամեն ինչից: Եթե իրենք շահագրգռված են, որ վերադառնա բանակցային սեղան, ինչո՞ւ հիմա չեն ասում: Եվ բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ անհատը այդ հարցը կարգավորել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
42716 դիտում
21:01 03-09-2018
Մոսկվան Լավրովի շուրթերով հերթական սենսացիոն հայտարարությունն է անում
3907 դիտում
09:01 05-05-2020
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ. Զատուլինը՝ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»
6340 դիտում
09:52 02-08-2018
«Ոչ»․ Արարատ Միրզոյանը` Լավրովի հայտարարության մասին․ «Առավոտ»
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2398 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»