211652_close_icon
views-count2727 դիտում article-date 18:19 10-11-2019

Հայտնի են «Լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթողները

Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում այսօր՝ նոյեմբերի 10-ին՝ տեղի ունեցավ «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական եւ 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները: «Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը: «Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր եւ Տեղ համայնքները: «Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը: «Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը: «Տարվա նորարար եւ խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը: «Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը: «Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան եւ Լոռի Բերդ համայնքները: «Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սեւան համայնքը: «Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը: Նշենք, որ այս մրցանակաբաշխությունը 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր