Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նոր տվյալների՝ Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով այս պահի դրությամբ կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, կա 345 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.11.08 12:50



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
