77 լավագույն ուսուցիչներ, դաստիարակներ համակարգիչներ կստանան որպես խրախուսում
Կառավարությունն այսօրվա նիոստում որոշեց «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 42 միլիոն166 հազար դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի սպորտի նախարարության հատվածը ևս տեղափոխվի և գտնվի նույն շենքում:
Նախարարի խոսքով, այս նախագծով ցանկություն ունեն համակարգիչներ տրամադրել լավագույն ուսուցիչներին. «Այս գումարը նախկինում չի դրվել բյուջեի մեջ, իրականացվել է պահուստային ֆոնդի միջոցներով: Այս անգամ արդեն դա դրվում է բյուջեի մեջ»:
Նա ընդգծեց, որ խոսքը 77 ուսուցչի, դաստիարակի և տնօրենի մասին է: