211652_close_icon
views-count4352 դիտում article-date 21:21 06-11-2019

«Հանրապետականները ձերբակալությունից չեն վախենում». Գալուստ Սահակյան. factor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://factor.am/197217.html?fbclid=IwAR2lfEMlLwQ_RbTDWnsyJsJ5k8ogJdWopEoG80TWqs0_pqFGBtx_Zd1-YW8]Factor.am[/url]-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ [b]-Պարո՛ն Սահակյան, եթե չեմ սխալվում՝ իշխանափոխությունից հետո սա Ձեր առաջին հարցազրույցն է լրատվամիջոցին։ Ինչով էր պայմանավորված այս տևական լռությունը, ասելիք չունեի՞ք, թե՞ չէիք ուզում շփվել մամուլի հետ։ [/b] -Ես ամիսը մոտ երկու անգամ մամուլի հետ շփվում եմ։ Ինձ ի՞նչ է եղել, որ չխոսեմ: Բայց քանի որ մերոնք կարողանում են լիարժեք խոսել որպես հասուն քաղաքական գործիչներ, դա բավարարում է մեզ։ [b]-Դուք 20 տարուց ավելի եղել եք ԱԺ պատգամավոր, հիմա այլևս պատգամավոր չեք։ Կարոտե՞լ եք խորհրդարանը։ [/b] -Ես ամեն ինչին եմ կարոտել՝ իմ ապրած կյանքին, իմ փոխհարաբերություններին, այն մարդկանց, որոնք ինձ հետ են եղել, որոնք այսօր մեզ հետ չեն: Սա սովորական կյանք չի, որին հատկապես մեծ ուշադրություն դարձնեմ ու կարոտեմ։ Իսկ կարոտում եմ ամեն ինչին։ [b]-Հետևո՞ւմ եք խորհրդարանի աշխատանքներին։ [/b] -Երբեմն-երբեմն նայում եմ՝ շատ սակավ, և գտնում եմ, որ դա խորհրդարան չի, չի կարող խորհրդարան լինել։ Ի միջիայլոց՝ գտնում եմ, որ լրագրողներն ավելի շատ խորհրդարանի աշխատողներ են, քան խորհրդարանը։ Մի քանի քաղաքական գործիչներ կան, մնացածն իրենց պահում են այնպես, ասես ամբողջ կյանքը պայքարել են ազգի նորարարությունների համար, և հիմա արդեն դարձել են քաղաքական գործիչներ և փորձում են ասել իրենց մտքերը։ Այդ մտքերը սովորական, հասարակ, ոչ քաղաքական են, պարզապես պրոցեսների մեջ են, տարօրինակ՝ այս բառը մի փոքր չակերտների մեջ ասեմ, այլ եզրակացություններ ունեցող անձնավորություններ են: Այն թիմը, որը պետք է միասնական հանդես գա, խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, այդ թիմը դեռևս չի երևում։ Այնտեղ նախ և առաջ պետք է մի քանի լավ քաղաքական գործիչ լիներ, որպեսզի մնացած թիմը հնարավորություն ունենար այն ասել, ինչ անհրաժեշտ է իրեն։ Կապ չունի՝ այդ ասելիքը մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե մի խորհրդարանում ընդհանրապես Ղարաբաղի մասին չեն խոսում, երբեմն արժանավոր մարդկանց տարեդարձները չեն հաղորդում, չեն խոսում Ադրբեջանի մասին, չեն խոսում մեր արտաքին կապերի մասին, մարդիկ են, որոնք պարզապես գալիս-գնում են… [b]-Պարո՛ն Սահակյան, այս խորհրդարանում տեսնո՞ւմ եք Միհրան Պողոսյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի մասշտաբի գործիչների։ [/b] -Եթե այս խորհրդարանում Ձեր ասած մարդկանցից լիներ, կարծում եմ՝ ավելի յուրահատուկ կլիներ։ Ե՛վ նա պետք է լինի, և՛ նա պետք է լինի, ինչպես աշխարհի բոլոր խորհրդարաններում։ Այստեղ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը կա։ Սա խորհրդարան չի, առավել ևս՝ դրա հետ կապված չի աշխատում Կառավարությունը։ Այսօր իշխանության մեջ աշխատում է միայն Նիկոլը։ Ե՛վ աշխատում է, և՛ խոսում է խնդիրների մասին։ [b]-Համաձա՞յն եք, որ խորհրդարանական կառավարումը քանդեց ձեր տունը: 2002 թվականի փետրվարի 26-ին Դուք խորհրդարանական կառավարման մասին ասել եք այսպիսի միտք՝ մենք դեմ ենք խորհրդարանական կառավարմանը, որը ստեղծելու է նոր քաղբյուրո: [/b] -Ես չգիտեմ՝ ինչն եք մեջբերում։ Եթե խորհրդարանական կառավարման պրոցեսները չլինեին, մեր երկիրը լրիվ այլ ճանապարհով կգնար, և չեմ կարծում՝ ավելի նորմալ ճանապարհով, քան այսօր է։ Կառավարման պրոցեսներն այնքան մեծ կապեր չեն կարող ունենալ։ Դրանք մարդիկ պիտի լինեն, որոնք իրենց փորձը, իրենց կուտակված ամբողջական ծրագրերը ներկայացնեն հասարակությանը։ Սովորաբար մենք ասում ենք՝ ժողովրդի խոսքն է առաջնային։ Իրոք, ժողովրդի խոսքն է առաջնային, բայց այն դեպքում, երբ նորմալ ընտրություններ են լինում, երբ նրանք, որոնք ժողովրդի կողմից ճանաչվում են առաջնորդներ, և այդ առաջնորդները վերցնում են իշխանությունը և փորձում առաջ շարժվել։ Այսօր ժողովրդի մեջ մի հատկություն է առաջացել, որ սա իմ գյուղն է, ուրեմն իմ գյուղ խնդիրներն են, վարչապետից սկսած՝ եկեք իմ գյուղով զբաղվեք։ Այդպես չի լինում պետությունը։ Սովորաբար մարդիկ մտածում են, որ կարող է լինել մի իշխանություն, որ ժողովրդի բոլոր ասածներն առաջ տանի։ Դա անհնարին երևույթ է։ [b]-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ եք մտածում Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին։ [/b] -Դա կրկնակի ամոթ է մեր հասարակության համար։ Որովհետև Արա Բաբլոյանն այն մարդը չի, որ երբեմն-երբեմն այնպիսի գործողություններ կատարի, որի համար մեղադրվի։ Դա էլ այն խնդիրը չեմ համարում, որի համար անհրաժեշտ է մարդկանց մեղադրել։ Ինչ-որ սխալներ են կատարվել, հասկացանք, սխալներ են կատարվել, կարելի է խոսել։ Մեր ժամանակներն այնպիսին են, որ մարզպետներից սկսած՝ այն մարդիկ են, որոնք ինչ-որ ձևով կարողանում են մարդիկ հայտնաբերել և ամբողջ հասարակությունը խառնել իրար։ Որ մարդիկ գող են, մարդիկ թալանել են պետությանը։ Իհարկե, դա էլ կարող է լինել պետության մեջ։ Հասարակությունը միայն դրանով է զբաղված. ինչ լավ է՝ այս մեկին բռնեցին, վաղը այն մյուսին կբռնեն։ Հասարակությունը միայն դրանով է զբաղված, նա ո՛չ խոսում է հայոց ազգից, ո՛չ առաջընթացներից… Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://factor.am/197217.html?fbclid=IwAR2lfEMlLwQ_RbTDWnsyJsJ5k8ogJdWopEoG80TWqs0_pqFGBtx_Zd1-YW8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր