UFC-ի բրազիլացի աստղը չեմպիոնական գոտիներից բիկինի է սարքել
Թեթև և կիսաթեթև քաշային կարգերում Մենամարտերի բացարձակ առաջնության (UFC) կրկնակի չեմպիոն Ամանդա Նունյեսը մասնակցել է բաց ֆոտոսեսիայի, որի ըթնացքում նրա միակ հագուստը եղել են նվաճած տիտղոսները:
Բրազիլուհու լուսանկարում, որը հրապարակվել է իր ինստագրամում, նա ներկայացել է յուրօրինակ բիկինիով, մարմնի ինտիմ մասերը ծածկելով չեմպիոնական գոտիներով:
Ընդհանուր առմամբ 31-ամյա Նունյեսը MMA-ում տարել է 18 հաղթանակ, պարտվել՝ միայն 4-ում:


