211652_close_icon
views-count2143 դիտում article-date 10:27 05-11-2019

Առողջապահության նախարարությունում բունտ է հասունանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում քիչ չեն նրանք, որոնք առաջնորդվում են անձնական «մոտիվներով»: Մասնավորաբար, վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո: Նախարարությունից մեզ պատմեցին, որ վարչության այդ պետը, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»: Եվ, ըստ էության, նրանից է կախված աշխատակիցների և տարբեր աշխատանքային հարցերի վերաբերյալ Սմբատյանի վերաբերմունքը: Այդ փաստը հատկապես դուր չի գալիս փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ: «Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում բունտ է հասունանում. մյուս վարչությունների պետերն ու աշխատակիցներն առաջիկայում բարձրացնելու են Արտյոմ Սմբատյանի ազատման հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր