211652_close_icon
views-count1164 դիտում article-date 09:25 05-11-2019

Հայաստանի հետ որակական աճի արձանագրում ԱՄՆ կառավարության կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ թերթը գրում է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին. «Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը: Հանդիպման ժամանակ ոչ մի հիշատակում չի եղել Ամուլսարի կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները «փչացնող» տնտեսական բնույթի խնդիրների մասին: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փնտրում է Հայաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն, սա այդ հարաբերությունների որակական աճի արձանագրումն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր