211652_close_icon
views-count4010 դիտում article-date 13:50 06-02-2022

Վարչապետի աշխատակազմը դուրս է եկել հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտների հնգյակից․ այս ցուցանիշն օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը․ Արմեն Գևորգյան

Tert.am-ը գրում է. ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։ 

Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։

Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։  Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ:

Երկրի ներքին զարգացման օրակարգը

Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։ Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։

Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։ Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր