2085 դիտում
21:48 04-11-2019
Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ հարգվում է մարդու մտածելու իրավունքը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է լինի ժամանակակից երկիր, որտեղ մարդու մտածելու իրավունքը հարգվում է և ոչ միայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլորը պարտավոր չեն միանման մտածել տարբեր հարցերի հետ կապված, այդ թվում, քաղաքական: Հակառակ դեպքում մեր երկիրը հետ ենք գլորում: Հեղափոխությունը բերել է ազատություն, սակայն կան ուժեր, որ փորձում են դա օգտագործել ու ՀՀ-ում սակավագիտություն հաստատել: Հիմա նոր թրենդ է կարծես, ստանդարտից դուրս ստեղծագործական աշխատանքին կպցնում են սատանիստներ անունը: Ո՞ւր ենք գնում այս ճանապարհով: Հայաստանում միտքը պիտի աշխատի և չպետք է այն լինի կաղապարված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը խոսեց Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները բուհական համակարգում պարտադիր դասավանդումը վերանայելու շուրջ ծավալված քննարկումների մասին: Նա ընդգծեց, որ այդ քննարկումների մեջ պետք է հասկանալ ու գտնել կոնկրետ պատասխաններ, տեսնել աշխարհում հաջողված փորձերը:
«Շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է այդ հարցը քննարկել, միթե այդ հարցի քննարկումն ազգադավություն չէ: Ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ խնդիր ենք դնում բուհական համակարգի առաջ: Եթե մեր բուհական համակարգը չի կարողանալու մրցունակ մասնագետներ պատրաստել, ապա ինչու ենք ֆինանսավորում այն: Եթե մեր համալսարանները մնալու են գիտության ետնախորշերում, ապա այս բարեփոխումներն էլ ինչի համար են: Կան մարդիկ, որ ուզում են մեզ պահել կոռուպցիայի ետնախորշերում, սակավագիտությունը դարձնել ապրելակերպ: Լուսանցք մղված մարդիկ, որ չեն կարողանում մի քաղաքացու աջակցության ստորագրություն հավաքել, հիմա հայ ժողովրդից պաշտպանում են հայոց լեզուն: Ո՞ւմից եք հայոց լեզուն պաշտպանում, մեզնի՞ց: Մենք պետք է հասկանանք, թե ինժեներին որքան ոչ ինժեներական ուղղությամբ զբաղեցնենք, որ չկտրենք մասնագետ դառնալու ճանապարհից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը