211652_close_icon
views-count1054 դիտում article-date 20:07 04-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին: Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա: Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային է ազգային միաբանությունը, առանց որի հնարավոր չէ դիմակայել որևէ մարտահրավերի: Հաջողություն մաղթելով նորաստեղծ կուսակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին ու ներքին հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր