211652_close_icon
views-count1152 դիտում article-date 16:28 04-11-2019

Զինամթերքի կամավոր հանձնում Տաշիրում և Իջևանում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Միխայլովկա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 20 փամփուշտ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ ռազմամթերքը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու մեկնելուց առաջ ժամանակավոր պահպանության համար իրեն տվել էր հանգուցյալ ընկերը: Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Վազաշեն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Երկու դեպքով էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր