211652_close_icon
views-count700 դիտում article-date 12:12 04-11-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, որից 3-ում փրկարարներն օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 17 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0448105001572854552889199.jpg[/img]

Նմանատիպ նյութեր