211652_close_icon
views-count3208 դիտում article-date 12:12 12-03-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 255 դեպք, որից 88-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 132 կենցաղային կանչ, 45 հրդեհ, 16 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 29 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 19 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 16 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0309942001520841263496198.jpg[/img]

Նմանատիպ նյութեր