211652_close_icon
views-count85615 դիտում article-date 10:20 04-11-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 38–ամյա վարորդը Mercedes-ով «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին,կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր