Մահացել է ֆրանսիացի դերասանուհի, «Manchester et Liverpool» հիթի կատարող Մարի Լաֆորեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի, «Manchester et Liverpool»՝ 1960-ականների համաշխարհային հիթի կատարող Մարի Լաֆորեն:
Ֆրանսուհին մահացել է Շվեյցարիայում՝ իր ծննդյան 80-րդ տարեդարձը նշելուց մի քանի ամիս անց:
Առ այսօր էլ նրա «Manchester et Liverpool» երգը հատկապես անգլիացի երկրպագուների մոտ ամենասիրված ստեղծագործություններից մեկն է, որը տրիբունաներում հաճախ է հնչում հանդիպումների ընթացքում:
Լաֆորեն նկարահանվել է նաև մոտ 20 ֆիլմերում: