211652_close_icon
views-count1064 դիտում article-date 17:05 03-11-2019

Ստամբուլյան կոնվենցիան չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային․ Վարուժան Ավետիսյան

Ստամբուլյան կոնվենցիայում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային եւ մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա եւ դրանցով ձեւավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։ «Սադրանքից հեռու մնացե՛ք, 5-րդ շարասյունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կեղծ օրակարգեր պարտադրել, պառակտել ժողովրդին եւ հեռացնել նրան իրական օրակարգերից՝ ինքնիշխանություն, Արցախի միացում, տարածաշրջանային լարումներին եւ հավանական սպառնալիքներին դիմակայություն, ի վերջո՝ ազգային պետության կայացում։ 5-րդ շարասյան մոգոնած հիմնական «օրակարգերից» մեկը, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարն է։ Կոնվենցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է։ Մեր համոզմամբ՝ այդ փաստաթուղթում կան խնդրահարույց դրույթներ, ուստի դրա հարցը պետք է լուծվի հանրային եւ մասնագիտական համապարփակ քննարկման արդյունքների հիման վրա եւ դրանցով ձեւավորվող հանրային կարծիքի հաշվառմամբ։ Սակայն այդ փաստաթուղթը չէ, որ սպառնում է մեր գոյությանն ու ապագային։ Մեր գոյության ու ապագայի դեմ ուղղված առաջնային սպառնալիքը հենց 5-րդ շարասյունն է եւ նրա ազգադավ գործունեությունը։ Մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք լինել զգոն եւ չխաբվել հակառակորդի՝ հրեշտակի տեսքով հանդես եկող այդ սատանայի, խոսքին ու գործողություններին։ Մի ՛ մտահոգվեք, թե ինչ որ փաստաթղթեր կարող են չորացնել մեր արմատը եւ մարտահրավեր դառնալ մեր գոյության համար։ Մեր արմատին եւ գոյությանը միայն մեկ բան կարող է վնասել՝ մեր աննպատակ եւ անմիաբան վիճակը։ Հեռու մնացե՛ք սադրանքից եւ ջուր մի՛ լցրեք հակառակորդի ջրաղացին»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր