Արխանգելսկի շրջանում տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և սպանել 6-ամյա երեխայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արտակարգ դեպք է պատահել Ռուսաստանի Արխանգելսկի շրջանի Նարյան-Մար քաղաքում, որը ալեկոծել է ամբողջ երկիրը:
Հանգստի ժամին անսթափ վիճակում գտնվող տղամարդը դանակով ներխուժել է մանկապարտեզ և սպանել 6-ամյա տղայի: Մարդասպանին ձերբակալել են, վերջինս տեղի բնակիչ, 36-ամյա Դենիս Պոզդեևն է:
Ըստ նախնական տեղեկությունները, տղամարդը մահացու հարված է հասցրել երեխային և վերջինս տեղում մահացել է: Հանցագործության շարժառիթները դեռ հայտնի չեն:
Իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ անչափահասի սպանության վերաբերյալ, ինչպես նաև քրեական գործ՝ ընդդեմ մանկապարտեզի անվտանգության ծառայողների՝ «անփութություն և անվտանգության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու» մեղադրանքով: Ծառայողներից մեկը կալանավորվել է: