Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյոմբերի 1-ին 2 ահազանգ է ստացվել Երևանում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: