211652_close_icon
views-count2061 դիտում article-date 16:06 02-11-2019

Հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Համբուրգ-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու, որը 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 և 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր