2031 դիտում
22:32 31-05-2014
Դոնի-Ռոստով-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել քր.օր-ի 2 հոդվածների մեղադրանքներով հետախուզվողը
Մայիսի 29-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Թովմաս Գ.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, որը կատարվել է խոշոր չափերով) և 215 հոդվածի 2-րդ մասի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը) մեղադրանքներով:
ՀՀ Ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
12:31 01-12-2014
Դոնի-Ռոստով-Երևան չվերթով տեղափոխվել է հետախուզվողը
7018 դիտում
16:25 26-03-2018
Հետախուզվողը Դոնի Ռոստով-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
1297 դիտում
12:50 15-12-2014
Հետախուզվողը Հայաստան է տեղափոխվել Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով
Այս բաժնից
478 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
433 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան