211652_close_icon
views-count976 դիտում article-date 11:12 02-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 17 հա տարածք

Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Լոռու մարզի Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 1000 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 15 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր