211652_close_icon
views-count1578 դիտում article-date 09:13 02-11-2019

ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժ­գոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի: Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչա­պետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկա­յացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հի­մա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր