211652_close_icon
views-count3783 դիտում article-date 20:52 01-11-2019

ԱՄՆ Սենատում ավելացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակից սենատորների թիվը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 19-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Կոնգրեսի վերին պալատում` Սենատում մեր բանաձևի աջակիցների թիվը դարձավ 19: Այսօր միացան ևս 2 հանրապետական սենատորներ՝ Միթ Ռոմնին և Ջոն Քորնին»,- գրել է Սարգսյանը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը: Սենատում համանման բանաձևն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբեր ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր