Փրկարարները Երևանում բռնել են մեկ շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: