211652_close_icon
views-count1994 դիտում article-date 21:33 31-10-2019

Պեպ Գվարդիոլա. Վաղ թե ուշ, Չավին կգխավորի «Բարսան»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի հեռանկարներին: «Չավին արդեն մարզիչ էր, երբ խաղում էր: Երբ նա ֆուտբոլ էր նայում, նրա աչքերը պսպղում էին: Նա հաստատ մարզիչ է լինելու: Կան մարդիկ, որոնք խաղում են, և դուք երբեք չեք ասի, որ նրանք մարզիչ կդառնան: Չավիի դեպքում այդպես չէ: Չավին կարող մարզիչ լիներ ամեն տեղ, ոչ միայն «Բարսելոնայում»: Նա դեռևս երիտասարդ է, նա ունի կիրք: Շատ լավ կլիներ տեսնել, թե ինչպես է նա մարզում «Բարսելոնան»: Սրան գումարած, նրան դուր է գալիս կառավարելու գործը, նա կենտրոնանում է ամեն ինչի վրա», ասել է Գվարդիոլան: Գվարդիոլայի ղեկավարությամբ Չավին «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին:

Նմանատիպ նյութեր