211652_close_icon
views-count1352 դիտում article-date 13:05 31-10-2019

Մարտունու և Չկալովի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու և Լոռու մարզի Չկալովի հեռուստակայանները սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ից 16:00-ն հոսանքազրկվելու է Մարտունու հեռուստակայանը, իսկ նոյեմբերի 2-ին` ժամը 10:00-ից 16:00-ն՝ Չկալովի հեռուստակայանը: Նշված ժամանակահատվածում վերոհիշյալ հեռուստակայանների ընդգրկման գոտիներում գտնվող բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր