211652_close_icon
views-count2047 դիտում article-date 18:40 30-10-2019

Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Արսենալը»

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է քննարկել «Արսենալի» առաջարկը: «Զինագործներն» այս պահին ներկայիս գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին պաշտոնանկ անելու մտադրությու չանեն, սակայն եթե Մոուրինյոն համաձայնվի բանակցություններ սկսել, ապա իրավիճակը կարող է փոխվել: Պորտուգալացուն գայթակղում է երեք տարբեր անգլիական ակումբների հետ տիտղոսներ նվաճելու հնարավորությունը, բայց նա տնօրենների խորհրդից երաշխիքներ է պահանջելու, որ տիտղոսների համար պայքարի համար անհրաժեշտ միջոցներ կհատկացվեն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոն կարող է գլխավորել «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր