960 դիտում
18:25 30-10-2019
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի 4-րդ գումարմանը
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում կայացավ Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի հերթական, 4-րդ գումարումը` Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող երեք քրիստոնեական հարանվանությունների` Ռուս Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիներ, նախաձեռնությամբ և նախագահությամբ։ «Ավետարանի անանց ուժը և դրա նշանակությունը ժամանակակից հասարակության համար» ընդհանուր խորագրի ներքո գումարման քննարկման հիմնական թեման ավետարանական քարոզչության և ժամանակակից հասարակության փոխհարաբերությունների հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիների մատնանշումն էր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գումարմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը և Տ. Գևորգ քահանա Վարդանյանը։
Տեղի ունեցան չորս կլոր սեղան-քննարկումներ` ա. Հետևել Քրիստոսին։ Քրիստոնեական ինքնությունն այսօր, բ. Խաղաղասիրությունն իբրև ավետարանական ճանապարհ, գ. Ավետարանն իբրև ժամանակակից հասարակության բարոյական ուղեցույց և դ. Ավետարանը և հասարակական ծառայությունը, որոնց եզրահանգումների հիման վրա ամփոփվեցին համաժողովի արդյունքները:
Նմանատիպ նյութեր
3079 դիտում
21:51 06-06-2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Քաթարի Խորհրդակցական խորհրդի նախագահի հետ
6329 դիտում
22:03 16-07-2017
Սինգապուրում 182 տարի գործող ամենահին քրիստոնեական եկեղեցին հայկական է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
469 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
397 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ