211652_close_icon
views-count768 դիտում article-date 12:46 30-10-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, որոնցից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, յուրացման կամ վատնման, սպառնալիքի և ծեծի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու, թմրանյութի իրացման, ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կողոպուտի, վրաերթի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր