211652_close_icon
views-count45276 դիտում article-date 23:56 29-10-2019

Կամո Սեյրանյանի դուստրը ներկայացրել է աշխարհահռչակ երգի Cover տարբերակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեդա Սեյրանյանը սովորում է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 12-րդ դասարանում։ Երգարվեստով զբաղվում է մոտ 4 տարի։ Երաժշտական տվյալներն ի հայտ են եկել 12 տարեկանում (գենետիկան ևս իր գործն արել է՝ նա ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրն է)։ Սերը երաժշտության հանդեպ Սեդային ուղղորդել է դեպի Հայաստանի Երգի պետական թատրոն։ Թատրոնում Սեդան մասնակցել է մրցույթի և ընդգրկվել լավագույն եռյակում, իսկ ավարտելով այն՝ հասկացել, որ պետք է դառնալ գրագետ և բանիմաց երաժիշտ։ Այնուհետև Սեդան ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց։ Բիլլի Այլիշի «idontwannabeyouanymore» երգը երգչուհու՝ թվով երրորդ ձայնագրությունն է։ Առաջին ձայնագրությամբ նա ներկայացել է 2018 թվականին՝ Ամանորին՝ Արիանա Գրանդեի «Santa tell me» երգով՝ այն ներկայացնելով իր տարբերակով։ Երկրորդը հեղինակային երգ է եղել, որը Սեդան առաջին անգամ կատարել է անցյալ տարի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր հոր՝ Կամո Սեյրանյանի մենահամերգին։ Երգը հատուկ գրվել է այդ օրվա համար և կոչվել «Ծիրանափող»։ Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կարեն Անանյանը։ Ս. Սեյրանյանը ընթերցողի դատին է ներկայացնում Բիլլի Այլիշի (Billie Eilish) «idontwannabeyouanymore» երգը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր