1601 դիտում
21:37 29-10-2019
Աշխատանքային խորհրդակցություն Արցախի ԱԺ-ում. քննարկվել են ԱԺ առաջիկա նիստի վերաբերյալ հարցեր
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 29-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանումներ է տվել հանձնաժողովում քննարկված՝ «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծի և կից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ:
«Հանրագրերի մասին» օրենքի նախագիծի (կից օրինագծերի փաթեթով) և «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովային նիստի քննարկումների արդյունքներն է ներկայացրել պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Նիստի օրակարգի նախագծում է կներառվի նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ Կառավարությանն ուղղված հարցապնդումը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի աշխատանքների հետ կապված ընթացակարգային որոշ հարցեր քննարկելուց հետո հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
15:32 22-02-2023
Արցախի ԱԺ-ում քննարկել են առաջիկա նիստի օրակարգը. Ներառված են նաև հարցեր Արցախի նախագահին
954 դիտում
12:07 17-09-2022
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է. քննարկվել են Արցախի շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
2893 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1081 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4012 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին