211652_close_icon
views-count1102 դիտում article-date 21:59 29-10-2019

Մարտավարամասնագիտական վարժանք ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության զորքերի հասարակական կարգի ապահովման գնդում տեղի ունեցավ հասարկական կարգի ապահովման մարտավարամասնագիտական վարժանք։ Ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ՝ միջոցառմանը հետևում էին ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաները։ Նախքան վարժանքի բուն գործողություններին անցնելը, զորամասի զինծառայողները բացազատված ուսումնական կետերում ներկայացրին զանգվածային անկարգությունների ժամանակ՝ հասարակական կարգն ապահովելիս կիրառվող մարտավարական հատուկ հնարքներն ու հատուկ միջոցները։ Ըստ վարժանքի սցենարի` մի քանի հարյուր մասնակից ունեցող հանրահավաքը դուրս է գալիս կազմակերպիչների վերահսկողությունից և վերածվում զանգվածային անկարգությունների։ Հասարակական կարգն ապահովելու նպատակով որոշում է կայացվում անցնել հատուկ գործողության։ Զանգվածային անկարգության մասնակիցների մի մասը՝ շուրջ 50 հոգի, չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և նախազգուշացումներին ու հորդորին հակառակ՝ շշեր, քարեր ու այլ առարկաներ է նետում նրանց ուղղությամբ։ Կիրառվում է «Կրիա» մարտավարական պաշտպանական հնարքը։ Ոստիկանները ճեղքելով ցուցարարների դիմադրությունը՝ ջրանետի ուղեկցմամբ կատարում են «Սեպ» մարտավարական հնարքը։ Անկարգությունների ակտիվ մասնակիցները մեկուսացվում և տեղափոխվում են ոստիկանության տարածքային բաժիններ: Լուսաձայնային հատուկ միջոցները կիրառելուն պես ոստիկաններն անցնում են ամբոխի տարանջատման գործողությանը՝ փշալարով արգելափակվում են պահպանվող օբյեկտի մուտքը։ Ջրանետի կիրառումով քանդվում են զանգվածային անկարգության մասնակիցների ստեղծած արգելանքները, և ոստիկանության զորքերի ծառայողներն ավարտում են հասարակական կարգն ապահովելու հատուկ գործողությունը։ Մարտավարամասնագիտական վարժանքի արդյունքներն ամփոփվեցին անմիջապես միջոցառումից հետո։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր