211652_close_icon
views-count10398 դիտում article-date 16:50 29-10-2019

Երանի կտամ, որ Արման Բաբաջանյան տեսակը դառնա վերացող. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը գրում է. Բանակից թռնելու համար դատված, սեփական մոր վրա ցուցմունք տվողը այսօր խոսում է արդարությունից: Արմանը, թե´ քաղաքական, թե´լրատվական դաշտում միշտ եղել է թափառական: Նա իր գլխավոր նպատակը միշտ համարել է առավելագույնս աշխատել Հայաստանի և Արցախի շահերի դեմ: Պատմությունը ցույց է տալիս, որ «հեղափոխություններից» հետո առաջինը գլուխ են բարձրացնում գործ տվողները: Երբ հետ ենք նայում, տեսնում ենք նախքան իշխանափոխությունը այս թափառական մանդատավորը կատաղած պայքարում էր Փաշինյանի դեմ և ընդդիմանում իշխանափոխությանը: Երբ ամեն ինչ փոխվեց և Փաշինյանը դարձավ վարչապետ, թափառականը միանգամից և´ հոգով, և´ ֆիզիկապես դարձավ հեղափոխական առաջամարտիկ: Թեև սկզբում նա անձնապես չէր գովաբանում իշխանությանը, իր փոխարեն այդ ամենը կատարվում էր իրեն պատկանող 1in.am-ով: Այնուհետև չհամակերպվելով հին տերերին նա կրկին իր բնավորության համաձայն ծառայեց այլ տիրոջ: Իսկ հիմա, այդ տիրոջ առաքելությամբ այս մեր թափառական գործ տվողը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի իր ֆեյք դիմումների համաձայն, գործ տալու մեծ վարպետությամբ կալանավորումներ սկսվեն: Սա այն տեսակից է, որ ուրանալով իր մորը, ընկերոջը և առավել ևս հայոց բանակին՝ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի դուր գա իր տերերին: Իսկ այժմյա տերերին դուր են գալիս միայն նախկիններին վարկաբեկելն ու կալանավորելը: Իսկ այս ամենի մեջ ամենավտանգավորը դա Նաիրի Հունանյան ոճրագործի հետ հանդիպումն է: Իսկ թափառականին ճանաչելով, չգիտես ոնց որակես այդ հանդիպումը`ուղղակի տեսակցությու՞ն, թե հանցավոր պայմանավորվածություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր