3398 դիտում
15:20 29-10-2019
Համալսարանական բժիշկներն ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իրականացրեցին իրազեկման միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը մայրաքաղաքում անցկացնում են իրազեկման միջոցառում՝ ինսուլտի ախտանշաններն ու կանխարգելման ուղիները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ՝ բարձրացնելով մարդկանց կյանքի որակը:
«Կանխարգելումը լավագույն բուժումն է: Փորձելու ենք բավարար չափով տեղեկություն տալ քաղաքացիներին, այդ թվում տեսանյութերի տարբերակով: Բացատրել, թե ինչպես պետք է ճանաչել կաթվածը, խնդրի դեպքում ինչ շտապ քայեր ձեռնարկել՝ մարդուն փրկելով հաշմանդամությունից»,-ասաց նա:
Նյարդաբանի խոսքով՝ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան հետազոտվելու մասնագետների կողմից. «Օրվա ընթացքում կիրականացվեն պարանոցի անոթների հետազոտություն, ճնշման և շաքարի չափումներ, ավելորդ քաշի հայտնաբերում, այսինքն այն բոլոր գործոնների, որոնք հանդիսանում հիվանդության առջացմանը պատճառ»,-հավելեց Եկատերինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական և մասնագետները քաղաքացիներին կօգնեն խուսափել այս լուրջ խնդրից:
Ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը: Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 1-ից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է: Այդ ծառայությունները դեռևս մատուցվում են հանրապետության երկու բժշկական կենտրոններում, որոնց թվում է՝ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը:
Ծրագրի շրջանակում երկու բժշկական կենտրոններում բուժսպասարկում է ստացել 286 քաղաքացի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
23:20 22-06-2014
Երաժշտական գործիքի վրա նվագելը մարդու մոտ վերացնում է ինսուլտի հետևանքները
3040 դիտում
13:45 31-01-2019
Հայաստանում ինսուլտի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում
Այս բաժնից
469 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
589 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր