211652_close_icon
views-count1725 դիտում article-date 21:30 03-07-2015

Բաղրամյան պողոտայի ցուցարարները իրազեկման երթ իրականացրեցին եւ շարունակում են հավաքը` երգ-երաժշտության ուղեկցությամբ

Բաղրամյան պողոտայի ցուցարարները Երեւանի կենտրոնով իրազեկման երթ անցկացրեցին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի թղթակիցը, նրանք բացականչում էին` միացեք, չեղարկում, հաղթելու ենք: Միաժամանակ դժգոհում, որ ոստիկանների թիվը երթի մասնակիցների թվից շատ է: Այս պահին Բաղրամյան պողոտայում երգ-երաժշտության ուղեկցությամբ շարունակվում է քաղաքացիների հավաքը, սակայն նախկինից շատ ավելի քիչ թվաքանակով: Իրենց կենդանի կատարումներով հանդես են գալիս «Զոմբի» ռոք խմբի կատարողները: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր