75-ամյա տղամարդը կամավոր հանձնել է զենք
Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին ներկայացել է 75-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել «Մակարով» տեսակի ատրճանակ: Նա հայտնել է, որ այն գտել է Արցախյան պատերազմի տարիներին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]