211652_close_icon
views-count635 դիտում article-date 14:04 13-02-2016

53-ամյա տղամարդը զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Արսեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնականետ, արկ, «ՌԳԴ» տեսակի նռնակ և «Ֆ-1» տեսակի 5 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 8 պայթուցիչ, 2 ամոնալ` 200 և 400 գ քաշով, տարբեր տրամաչափի 4 փամփուշտ, 2 պայթուցիչ, լուսարձակող 25 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգի 4 պահունակ` յուրաքանչյուրը լիցքավորված 30 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտով, 7 շղթա, որոնց վրա առկա էր 7.62 մմ տրամաչափի գնդացրային 333 փամփուշտ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր