211652_close_icon
views-count1581 դիտում article-date 15:02 29-10-2019

Գողությունը բացահայտվեց, հազար դոլար գողոնը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աշտարակի մի խանութի տարածքում իր պայուսակից գողացել են հազար դոլար: Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Աշտարակի Արցախի թաղամասում բնակվող 43-ամյա մի կին: Իր տնակից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր