211652_close_icon
views-count1004 դիտում article-date 22:32 29-10-2019

Ոստիկանության պայքարը թմրամոլության դեմ

Հոկտեմբերի 28-ին Դավիթաշենի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 47-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է երկու դեղահաբ և մանրացված զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն տեսակի թմրանյութ է: Նույն օրը Շենգավիթի համայնքային ոստիկանները, նույն՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի մի հասցեից բերման են ենթարկել չորս երիտասարդի: Նշված հասցեում կատարած զննությամբ իրավապահները հայտնաբերել են կեսլիտրանոց երկու տարա՝ դեղին հեղուկով, մեկ լիտր տարողությամբ սպիտակ նստվածքով հեղուկ, ներարկիչ՝ շագանակագույն հեղուկով, դատարկ ներարկիչներ և պիրալգին տեսակի մանրացված դեղահաբ: Հոկտեմբերի 28-ի երեկոյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի մի տան դուռը կիսաբաց է, և ոչ ոք չի արձագանքում: Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներին դիմավորել և տուն է հրավիրել նշված բնակարանի 27-ամյա վարձակալը: Տանն է եղել նաև նրա 30-ամյա ընկերը: Տան սենյակների զննությամբ իրավապահները հայտնաբերել են ապակե չորս գլանակ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածի հետքերով, պոլիէլիթենային երկու տոպրակ՝ 38 գրամ ցողուններով և թմրամիջոցի տերևի չորացված զանգված՝ մոտ 18 գրամ: Նույն օրը վարձակալն ու ընկերը ներկայացել են Ավանի բաժանմունք: Վարձակալը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար: Բոլոր դեպքերով էլ նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր