211652_close_icon
views-count1362 դիտում article-date 13:49 02-07-2019

Շենգավիթի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչ, 44-ամյա ու 46-ամյա երկու տղամարդու և Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա՝ բենզինանման հեղուկով և սպիտակ գույնի նստվածքով, մեկ ներարկիչ՝ կիսով չափ լցված թափանցիկ հեղուկով, օգտագործված հինգ ներարկիչ, ապակե մեկ սրվակ՝ սև նստվածքով և դեղնավուն հեղուկով: Ըստ երևանցու՝ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ իր օգտագործման համար: Նրա մոտից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր