211652_close_icon
views-count908 դիտում article-date 09:12 29-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7.9 հա տարածք

Հոկտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Ուջան գյուղում՝ 3 հա, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1200 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 1.5 հա, Մայիսյան գյուղի մոտ՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ, Աղավնաձոր գյուղում՝ 2000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Այգեհովիտ գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր