211652_close_icon
views-count1417 դիտում article-date 18:16 28-10-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 21-27-ը գրանցվել է 363 դեպք, որից 200-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 128 կենցաղային կանչ, 113 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 4 դեպք, որից 2-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել է 8 և զոհվել 1 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0891658001572272312768076.jpg[/img]

Նմանատիպ նյութեր