211652_close_icon
views-count1474 դիտում article-date 16:39 28-10-2019

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է [url=https://http://www.ffa.am/accreditation/]ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ[/url] Եվրո 2020-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրի Հայաստան-Հունաստան և Մ-21 Եվրոպայի 2021 թ. առաջնության Հայաստան-Իռլանդիա հանդիպումների համար: Հայաստան-Հունաստան [url=https://http://www.ffa.am/accreditation/]հանդիպումը[/url] կկայանա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստան Մ-21-Իռլանդիա Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի հոկտեմբերի 28-ից և կփակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին: Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Նմանատիպ նյութեր