1603 դիտում
19:51 27-10-2019
Փաստաբան Արա Ղազարյան. Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է. Tert.am
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ «Իշխանությունը յուրացնելը» հատկանիշներով ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/27/ara-ghazaryan/3126815]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ նշելով, որ ամբողջ գործընթացն, ընդհանրապես, տարօրինակ է իր համար:
«Դա մի հոդված է, որը երբեք չի կիրառվել Հայաստանում, և նույնիսկ իրավակիրառողները, այսինքն՝ դատարանները, քննիչները, դատախազները, երբեք այդ հոդվածով չեն աշխատել: Իրենք չունեն անհրաժեշտ ուղեցույցներ, նախադեպեր դոկտրինալ մեկնաբանություն»,- նշեց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ, որպես կանոն, սահմանադրական կարգը տապալելու, պետական իշխանություն յուրացնելու հիմնական հատկանիշ դիտարկվում է բռնության կիրառումը:
«Մենք ունենք հոդված, որտեղ և՛ բռնության մասին է խոսվում, և՛ նշվում է՝ «այլ եղանակով»: 300-րդ հոդվածի առաջին նախադասության երկրորդ միտքը՝ «Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումը որևէ այլ եղանակով», այնքան անորոշ է, որ ոչ ոք չի կարող մեկնաբանել՝ այս հոդվածի կոնտեքստում ի՞նչ են նշանակում «լիազորությունները», ի՞նչ է նշանակում «տիրանալը», ի՞նչ է նշանակում «այլ եղանակով»»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ երբ քրեական նորմն անորոշ ձևակերպումներով է սահմանված, այն մարդու իրավունքի լրջագույն հարց է բարձրացնում:
Մանրամասները` [url=https://www.tert.am/am/news/2019/10/27/ara-ghazaryan/3126815]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
17:42 03-10-2024
Կառավարության որոշմամբ հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարային հատվածը
970 դիտում
17:24 03-10-2024
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը
547 դիտում
17:13 03-10-2024
Կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները